Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արգիշտի Մեխակյանի ղեկավարությամբ անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն

16.04.2025

2025 թվականի ապրիլի 15-ից 16-ը ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի ղեկավարությամբ մարզում անցկացվեց «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն (ՀՇՈՒ)։

Միջոցառման 1-ին փուլը ներառում էր ուսումնավարժության ղեկավար կազմի ազդարարում, մոնիթորինգի իրականացում, նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման (ՆՊՄԻ) գոտու բնակչության անհատական պաշտպանական միջոցների ապահովում և յոդային պրոֆիլակտիկայի կազմակերպում։

2-րդ փուլը ներառում էր բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումների կազմակերպումը և իրականացումը։ Պայմանական իրավիճակի զարգացմանը զուգընթաց ներկայացվեց հանձնաժողովների պաշտոնատար անձանց կողմից պատրաստված զեկույցները։

3-րդ փուլը անցկացվեց Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում գործնական վարժանքի տեսքով։ Իրականացվեց բնակչության ազդարարում, պատսպարում, այնուհետև տարահանում մինչև նախորոշված պայամանականորեն բացազատված լվացման կետ։

Եզրափակիչ փուլում ՀՇՈՒ-ի ղեկավարման շտաբի կողմից ամփոփվեց անցկացված երկօրյա ուսումնավարժության արդյունքները՝ վեր հանվելով առավել խնդրահարույց հարցեր։ Նշվեցին միջոցառման անցկացման դրական և բացասական կողմերը։ ՀՇՈՒ-ի մասնակից կազմին տրվեցին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 12:41:35