Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արգիշտի Մեխակյանն այցելել է Արմավիրի բժշկական կենտրոն
16.04.2025
Ապրիլի 16-ին մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Արմավիրի բժշկական կենտրոն՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ բուժհաստատության գործունեությանը, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև շենքային պայմաններին։
Բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Հովհաննիսյանի, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ մարզի ղեկավարը շրջել է կենտրոնի տարբեր բաժանմունքներով։
Շրջայցի ընթացքում ներկայացվել է վերջին տարիներին իրականացված ծրագրերը, տեխնիկական վերազինման աշխատանքները, ինչպես նաև ձեռք բերված նոր սարքավորումները, որոնք զգալիորեն բարելավել են բժշկական ծառայությունների որակը և սպասարկման արդյունավետությունը: