Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
17.04.2025
Օրվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ տարբեր մարզերում և Երևան քաղաքում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ: Հատուկ կարևորություն է տրվում նախատեսված միջոցառումներին դպրոցականների ակտիվ մասնակցությանը՝ հուշարձանների պահպանությունն ու հանրահռչակումը դիտարկելով որպես ուսուցման գործընթացի հավելյալ բաղադրիչ:
Միջոցառումները կազմակերպվում են «Պատմամշակութային արգելոց֊թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ֊ների հետ համագործակցությամբ: