Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Արմավիրի մարզային փուլերը
18.04.2025
Արմավիր քաղաքի մարզադպրոցում անցկացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Արմավիրի մարզային փուլերը, որին մասնակցել են hամայնքային փուլերում առաջին և երկրորդ տեղեր գրաված թիմերը:
1-3-րդ դասարանների պայքարում մրցանակակիր են դարձել՝
1-ին տեղ- Վաղարշապատի «Ներսիսյան» N 6 հիմնական դպրոց
2-րդ տեղ- Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց
3-րդ տեղ- Արմավիրի N 8 հիմնական դպրոց
4-6-րդ դասարանների պայքարում հաղթող դպրոցներն են՝
1-ին տեղ- Վաղարշապատի «Ներսիսյան» N 6 հիմնական դպրոց
2-րդ տեղ-Արմավիրի N 8 հիմնական դպրոց
3-րդ տեղ-Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց
Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են գավաթներով և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, որոնք թիմերին հանձնել է ՀՀ Արմավիրի
մարզպետի օգնական Նարեկ Խաչատրյանը։
Խմբերում առաջին տեղեր զբաղեցրած թիմերն Արմավիրի մարզը կներկայացնեն մայիսին Վանաձորում կայանալիք հանրապետական եզրափակիչ փուլին: