Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզում տեղակայված հուշարձանների մաքրման, լվացման, ինչպես նաև դրանց հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ են իրականացվել
18.04.2025
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան ընդառաջ իրականացվել է մարզում տեղակայված հուշարձանների մաքրման, լվացման, ինչպես նաև դրանց հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ։
Աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել ուսումնական հաստատությունների աշխատակիցնրն ու աշակերտները։
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1983 թվականից ի վեր ապրիլի 18-ը համաշխարհային օրացույցում առանձնացվել է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օր։