Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արգիշտի Մեխակյանն անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը

21.04.2025

Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Արգիշտի Մեխակյանն անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը` աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները մարզի ղեկավարին զեկուցել են իրենց ոլորտներում կատարված աշխատանքները, նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարողականների արդյունքները:

Ոլորտային պատասխանատուները ներկայացրել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման ուղղությամբ տարված աշխատանքների ընթացքի, սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, ինչպես նաև մայիսի 3-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։

Քննարկվել է աշխատանքային այլ հարցեր ևս, որոնց վերաբերյալ ոլորտային պատասխանատուներին տրվել է հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-15 17:52:17