Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ

21.04.2025

ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ՝ հետևելու պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին:

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանի, ՏԿԵ նախարարության, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների ոլորտային պատասխանատուների հետ նախարարը ծանոթացել է մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքին։

Առաջին կանգառը եղել է Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրը, որտեղ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է մշակույթի տունը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 111,190,528 ՀՀ դրամ է, որից 60% կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ։ 1613,6 քմ մակերեսով մշակույթի տունն ունի 3211 շահառուներ։ Այն ամբողջությամբ արդեն պատրաստ է շահագործման:

Մարզպետ Արգիշտի Մեխակյանի և Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի ուղեկցությամբ Դավիթ Խուդաթյանը ծանոթացել է Ջրառատ-Լուսագյուղ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք ընթացքի մեջ են։ Ծրագրի արժեքը 357.855.000 ՀՀ դրամ է։

Այնուհետև նրանք հետևել են Գրիբոյեդով բնակավայրի կենտրոնական փողոցի ասֆալտապատման և մայթերի կառուցման աշխատանքներին, որից հետո եղել են Առատաշենում, որտեղ ևս ընթանում են գյուղի կենտրոնական ճանապարհի մայթեզրերի սալարկման աշխատանքներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 29,501,350 ՀՀ դրամ է՝ 25% կառավարության և 75% համայնքի համաֆինանսավորմամբ։ Աշխատանքների արդյունքում նախատեսվում է իրականացնել 960 գծմ երկարությամբ մայթերի սալարկում։

Նրանք զրուցել են շինաշխատողների հետ, տվել հանձնարարականներ և կարևորել աշխատանքների որակյալ, ինչպես նաև ժամանակին կատարումը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 17:04:40