Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն այցելել է Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայր
21.04.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանի, ՏԿԵ նախարարության, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայր, որտեղ հետևել է համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող մանկապարտեզի շենքի հիմանորոգման աշխատանքներին։
Ծրագրի ընդհանուր արժեքը 360,193,377 ՀՀ դրամ է՝ 70% պետության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Մանկապարտեզը նախատեսված է 180 սանի համար։ Կապալառուն՝ «ՍՏԱՐՏ ՔՈՆՍՏՐՈՒՔՏ» ՍՊԸ–ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «ԳՐԻՏԻԳ» ՍՊԸ–ն։