Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2025 թվականի ընթացքում արդեն վեցերորդ մանկապարտեզը բացվեց Արմավիրի մարզում

21.04.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, ՏԿԵ նախարարության, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ ներկա է գտնվել Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը։

Մանկապարտեզն իր դռները բացեց 70 երեխայի առջև, ովքեր հնարավորություն կունենան սովորել հիմնանորոգված նախադպրոցական հաստատությունում։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը, որը ներառում է նաև բակի բարեկարգումը, կազմում է շուրջ 176 մլն ՀՀ դրամ, որից 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 17:04:40