Պաշտոնական էլ. փոստ

39052473@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Մեծամոր համայնքի Մրգաշատ, Ալաշկերտ և Շենավան բնակավայրեր

21.04.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանի, ՏԿԵ նախարարության, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Մեծամոր համայնքի Մրգաշատ, Ալաշկերտ և Շենավան բնակավայրեր։

Մարզպետ Արգիշտի Մեխակյանի ուղեկցությամբ նախարար Դավիթ Խուդաթյանը ծանոթացել է պետական միջոցներով Մրգաշատ-Ալաշկերտ-գ.Արմավիր (Տ-3-16) տեղական նշանակության ճանապարհի, ինչպես նաև Մրգաշատ բնակավայրի տարածքում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 911 մլն ՀՀ դրամ է։

Շենավան բնակավայրում ղեկավարները հետևել են սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզի կառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներին։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 280 մլն դրամ է՝ 70% կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Հետևելով իրականացվող աշխատանքներին՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը կարևորել է դրանց պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-27 12:43:44