Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արգիշտի Մեխակյանի խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
24.04.2025

Սիրելի հայրենակիցներ,
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս օրը հայ ժողովրդի ինքնության այն կարևորագույն ու եզակի տարրերից է, որն անտեսանելի թելերով միավորում է բոլոր հայերին։
Երբեք չմոռանալով այն, ինչ տեղի ունեցավ 110 տարի առաջ՝ մենք պատմության դասերը պետք է դարձնենք ուղեցույց և կառուցենք ավելի հզոր, ամուր, առաջադեմ ու զարգացած պետություն' ապահովելով մեր քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը։։
Հարգանքի տուրք մատուցելով ու խոնարհվելով անմեղ նահատակների հիշատակին՝ գիտակցում ենք, որ վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբվել ու հավատարիմ մնալով ազգային արժեքներին՝ կերտել մեր ազգի արժանապատիվ ներկան ու ապագան:
Հավերժ խոնարհում անմեղ զոհերի հիշատակին:
Աստված պահապան Հայոց հողին ու հայ ժողովրդին: