Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի
24.04.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմը Արմավիրի համայնքային իշխանության, ՏԻՄ–երի, ոստիկանության մարզային կառույցի ներկայացուցիչների հետ այսօր Արմավիրի քաղաքային զբոսայգում ծաղկեպասակներ են դրել և ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Կատարվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսական կարգ՝ հայցելով անմեղ զոհերի բարեխոսությունն առ Աստված:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։