Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշ–ցերեկույթ՝ նվիրված գրող Հովհաննես Հովհաննիսյանին

28.04.2025

Արմավիրի մարզի Վաղարշապատի Հովհաննես Հովհաննիսյանի անունը կրող N3 հիմնական դպրոցում այսօր տեղի է ունեցել «Եղեգան փող» խորագիրը կրող միջոցառումը, որին ներկա են գտնվել Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը և Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը։

Դպրոցի աշակերտների, ուսուցիչների և մանկավարժների մասնակցությամբ և Հովհաննես Հովհաննիսյանի տուն–թանգարանի հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառմանը հնչել են մեծ գրողի ստեղծագործությունները, ցուցադրվել է փաստավավերագրական ֆիլմ՝ հանրությանը ներկայացնելով գրողի մասին մինչ օրս քիչ հայտնի թարգմանություններ, մանկավարժական գործունեության վերաբերյալ փաստեր։

Սոնյա Բուդաղյանը մարզպետ Արգիշտի Մեխակյանի անունից ողջունել է միջոցառման մասնակիցներին` կարևորելով նման ցերեկույթների կրթադաստիարակչական դերը դպրոցականների կյանքում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-29 18:04:54