Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի աշխատակազմում կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

29.04.2025

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի մոտ այսօր կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը:

Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են քաղաքաշինական–հողաշինական խնդիրներով, սոցիալական և անձնական բնույթի հարցերով:

Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը տեղում քննարկվել են ոլորտային պատասխանատուների հետ, դրանց տրվել են համարժեք պարզաբանումներ և ներկայացվել լուծման հնարավոր տարբերակներ:

Տեղեկացնենք, որ քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու համար կարող եք հերթագրվել մարզպետի աշխատակազմի ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության փաստաթղթաշրջանառության բաժնում:

Հարցերի դեպքում զանգահարել (0237) 2 08 56 հեռախոսահամարով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 17:38:27