Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել «Մշակութային կամուրջ» խորագիրը կրող միջոցառումը
01.05.2025
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրում տեղի է ունեցել Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցի կողմից կազմակերպված «Մշակութային կամուրջ» խորագիրը կրող միջոցառումը, որին ներկա են գտնվել Արմավիրի մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, Փարաքարի համայնքապետարանի ներկայացուցիչները և այլ հյուրեր։
Ողջույնի խոսքով հանդես է եկել փոխմարզպետ Բարսեղ Նիկողոսյանը` մարզպետ Արգիշտի Մեխակյանի անունից փոխանցելով բարեմաղթանքներ և ընդգծելով հայ-հոլանդական բարեկամության կարևորությունը։
Միջոցառմանը ելույթ են ունեցել Նիդերլանդների Թագավորությունից «Կռունկ» խորհրդանշական անվամբ երգչախմբի հոլանդացի անդամները, որոնք ներկայացրել են հայ մեծանուն հեղինակիներ Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Խ․ Ավետիսյանի և այլոց ստեղծագործությունները։
Այնուհետև միջոցառման մասնակիցները համատեղ հեծանվաշքերթ են կատարել դեպի Զվարթնոցի տաճար, որտեղ գրական-երաժշտական կատարումներով ամփոփվել է հայ֊հոլանդական բարեկամությունը խորհրդանշող օրը` հետագա համագործակցության պայմանավորվածությամբ։