Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական խոսքը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ
01.05.2025

Հարգելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։
Հայ աշխատավորը՝ բանվորը, արհեստավորն ու արվեստագետը, բժիշկը, ուսուցիչն ու քաղաքական գործիչը, զինվորն ու մշակն են այն հզոր ուժը, որով ծաղկում, շենանում է մեր երկիրը։
Մայիսմեկյան տոնի առթիվ մաղթում եմ ստեղծարար ու արժանապատիվ աշխատանք, որը կնպաստի բոլորիս ինքնազարգացմանն ու առաջընթացին։
Թող աշխատանքը դառնա այսօրվա ու վաղվա բարեկեցության աղբյուրը և մեր պետության զարգացման հիմքն ու հենասյունը։