Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արգիշտի Մեխակյանն ընդունել է արմավիրցի ծանրամարտիկներին
02.05.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մեդալակիր դարձած արմավիրցի ծանրորդներին՝ Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին, երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն Միլենա Խաչատրյանին և նրանց անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանին։
Շնորհավորելով նրանց և հանձնելով շնորհակալագրեր՝ Արգիշտի Մեխակյանը բարձր է գնահատել մարզիկների հաղթանակները և մաղթել նորանոր հաջողություններ ու էլ ավելի բարձր նվաճումներ:
Մարզիկներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել մարզպետին ուշադրության ու ջերմ ընդունելության համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը, ով Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի բնակիչ է, երկամարտում գրանցելով 406 կգ արդյունք՝ արժանացել է Եվրոպայի փոխչեմպիոնի կոչման։ Սիմոն Մարտիրոսյանը պոկում և հրում վարժություններում նվաճել է նաև մեկական փոքր արծաթե մեդալ։
Երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն Միլենա Խաչատրյանը, ով Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի բնակիչ է, երկամարտում 226 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը։ Հրում վարժության արդյունքներով Խաչատրյանը դարձել է փոքր արծաթե մեդալակիր։