Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Արմավիրի մարզային փուլը

02.05.2025

ՀՀ Արմավիրի մարզի Արաքս բնակավայրում այսօր կայացել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Արմավիրի մարզային փուլը, որին մասնակցել է 40 դպրոցի 280 աշակերտ:

Ինչպես նախորդ երեք տարիներին, այս տարի ևս հաղթող է ճանաչվել Ջրառատի Թ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։ Իսկ Մայիսյանի և Առատաշենի Գագիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցների թիմերը համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը:

Մարզային փուլում հաղթող ճանաչված թիմը սույն թվականի մայիսի 17-ից 18–ը Տավուշի մարզի Դիլիջանի Պարզ լիճ տանող ճանապարհին կմասնակցի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 17:04:40