Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել աշակերտներին և ուսուցիչներին
02.05.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր հանդիպել է Արմավիրի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում 1-3-րդ կարգ ստացած աշակերտներին և նրանց ուսուցիչներին։
Մարզի ղեկավարը, շնորհավորելով հանդիպման մասնակիցներին նման հաջողություններ գրանցելու համար, նշել է, որ կյանքում բոլոր փորձություններին դիմակայելու հզոր զենքը կրթությունն է։ Նա ընդգծել է, որ չպետք է սահմանափակվել ունեցած ձեռքբերումներով, այլ կրկնապատկել ջանքերն ուսումնառության, կարգապահության և հենց այս տարիքից հանրությանը օգտակար լինելու հարցում:
Դպրոցականները մարզպետ Արգիշտի Մեխակյանի կողմից արժանացել են պատվոգրերի, իսկ ուսուցիչները՝ շնորհակալագրերի՝ կրթության, դաստիարակության գործում ներդրած ավանդի, մանկավարժական աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած հաջողությունների համար։