Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը մասնակցել է համապետական շաբաթօրյակին
03.05.2025
Մարզպետ Արգիշտի Մեխակյանը համապետական շաբաթօրյակի շրջանակում եղել է Արմավիրի մարզում 1988 թվականին զոհված հարավսլավացի օդաչուների հիշատակին կանգնեցված հուշարձանի տարածքում։ Նրա գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցներից ձևավորված խումբը Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի և համայնքապետարանի աշխատակիցների հետ մաքրման ու բարեկարգման աշխատանքներ է իրականացրել հուշարձանի շրջակայքում։
Կարևորելով մարզում ընդհանուր մաքրման աշխատանքների մշտական կազմակերպումը և մաքրության պահպանումը՝ մարզպետն ընդգծել է, որ յուրաքանչյուրի ամենօրյա սրտացավ գործով է արտահայտվում վերաբերմունքը համայնքի, մարզի ու հայրենիքի նկատմամբ։