Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական խոսքը Երկրապահի օրվա առթիվ
08.05.2025

Հարգելի հայրենակիցներ, սիրելի երկրապահներ,
Հպարտությամբ շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ։ Այս օրը կրկին առիթ է, որ երախտիքի ու գնահատանքի խոսքեր հղենք հայրենիքի, հայրենի հողի համար պայքարած ու պայքարող երկրի պաշտպաններին՝ Երկրապահներին։ Մեր անկախ պետականության կերտման ու կայացման գործում մեծ ու անժխտելի է նրանց անցած փառավոր ուղին։
Երկրապահների կամավորականների միությունն այժմ էլ անում է հնարավորը թե' երկրի պաշտպանության, թե' մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում։
Խոնարհումս հայրենիքի համար իրենց կյանքը զոհած երկրապահների հիշատակին։
Սիրելի երկրապահներ, շնորհավորելով այս նվիրական օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ, ձեր ընտանիքներին ու մեր ողջ ժողովրդին խաղաղություն, առողջություն և ստեղծագործ աշխատանք։
Թող մեր երկրում և ամենուր հավերժի խաղաղությունը։