Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
12.05.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային ամենշաբաթյա խորհրդակցություն, որին մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ինչպես նաև քննարկվել են առաջիկա իրականացվելիք աշխատանքները։
Օրակարգով նախատեսված հարցերի շրջանակում մարզպետին զեկուցվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել է տեղեկատվություն Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի թիվ 1 և 3 բազմաբնակարան վթարային շենքերի բնակարաններում փաստացի բնակվող քաղաքացիներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։
Մարզի ղեկավարին ներկայացվել է աշխատանքային շաբաթվա ընթացքում նախատեսված ծրագրերը, որոնց կապակցությամբ Արգիշտի Մեխակյանը ոլորտային պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ։