Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր հանդիպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի հետ

14.05.2025

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր հանդիպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արմավիրի մարզում մշակութային կյանքն ակտիվացնելու, մասնավորապես՝ դասական երաժշտության միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունները։ Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակը, այս շրջանակում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրեր իրականացնել Արմավիրի մարզում և նախանշել առաջիկա նախապատրաստական աշխատանքները։
Հանդիպման վերջում մարզի ղեկավարը շրջայց է կատարել համերգասրահում՝ ծանոթանալով շենքի պատմությանը և այնտեղ իրականացվող տպավորիչ շինարարական աշխատանքներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-14 17:55:16