Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արգիշտի Մեխակյանը այցելել է Արտիմետի և Ակնալիճի միջնակարգ դպրոցներ
15.05.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների հետ այցելել է Արտիմետի և Ակնալիճի միջնակարգ դպրոցներ։
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ուսումնական հաստատությունների վիճակին, ուսումնառության պայմաններին, ընթացիկ և արդեն իրականացված ծրագրերին, ինչպես նաև արձանագրել առկա խնդիրները։
Մարզպետը շրջել է դպրոցների տարածքով, այցելել դասասենյակներ, զրուցել դպրոցի ղեկավար կազմի, ուսուցիչների և աշակերտների հետ։ Նա կարևորել է հատկապես լաբորատոր գույքի նպատակային օգտագործումն ու դրա արդյունավետությունը՝ որպես ուսումնական գործընթացի որակի բարձրացման կարևոր նախապայման։
Ակնալիճի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները, ոգեշնչված մարզպետի այցից, ներկայացրել են իրենց հեղինակած նախագծային աշխատանքը՝ վստահություն հայտնելով, որ այն ապագայում կարող է իրականություն դառնալ։