Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական համայնքային այցի շրջանակում Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է #Արմավիր համայնքի Նորավան և Լենուղի բնակավայրեր

15.05.2025

Հերթական համայնքային այցի շրջանակում Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Արմավիր համայնքի Նորավան և Լենուղի բնակավայրերում կառուցվող նորակառույց մանկապարտեզների շինհրապարակներ։
Այցի ընթացքում մարզպետը համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ տեղում դիտարկել է Քաղաքաշինության կոմիտեի պատվերով և ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվող «մոդուլային» տիպի, 144 երեխայի համար նախատեսված մսուր-մանկապարտեզների շինարարական աշխատանքների ընթացքը։
Նորավանի մանկապարտեզի կառուցման ընդհանուր արժեքը կազմում է 742.4 մլն ՀՀ դրամ, իսկ Լենուղիում՝ 855.7 մլն ՀՀ դրամ։ Ծրագրերի ավարտը նախատեսվում է 2025 թվականին։
Շինհրապարակներում Արգիշտի Մեխակյանը զրուցել է շինարարների հետ, քննարկել ընթացիկ աշխատանքային խնդիրները և նախագծային լուծումները՝ շեշտելով կատարվող աշխատանքների որակն ապահովելու և սահմանված ժամկետները պահպանելու անհրաժեշտությունը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-16 16:40:17