Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխմարզպետ Բարսեղ Նիկողոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ/ՓԳՀ/UNHCR) աշխատակիցներին
15.05.2025
ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Բարսեղ Նիկողոսյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ/ՓԳՀ/UNHCR) աշխատակիցներ Շրուտի Պրասադին և Սահականուշ Եղիազարյանին:
Փոխմարզպետը ողջունել է հյուրերին` շնորհակալություն հայտնելով ՄԱԿ ՓԳՀ-ին Արմավիրի մարզում բազմաբնույթ ծրագրեր իրականացնելու համար` ընդգծելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին տրամադրվող աջակցության կարևորությունը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ ՄԱԿ ՓԳՀ աշխատակիցները բարձր գնահատեցին տեղահանված ընտանիքների նկատմամբ Արմավիրի` ընդունող համայնքների սրտացավ վերաբերմունքը և այդ ընտանիքների բնականոն կյանքի վերականգնմանն ու ինտեգրմանն ուղղված ջանքերը։
Փոխմարզպետ Նիկողոսյանը նշել է, որ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ շարունակաբար կազմակերպվում են համայնքային այցեր, ոլորտային պատասխանատուների հետ հանդիպում են ԼՂ բռնի տեղահանված բնակչությանը, գույքագրում նրանց կողմից բարձրացված խնդիրները, ինչպես նաև ներկայացնում են մարզում առկա հնարավորությունները և պետական ծրագրերը։
Հանդիպման ավարտին կողմերը պատրսատակամություն հայտնեցին առավել ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը տեղահանված ընտանիքների բարօրությունն ու ինտեգրումն ապահովելու նպատակով։