Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ
16.05.2025

Սիրելի՛ ուսանողներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ։
Այս օրը բացառիկ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերն ու նշանակությունը մեր հասարակության կյանքում՝ որպես փոփոխության շարժիչ ուժ, նորարար մտածողության կրողներ և ապագայի կերտողներ։ Ձեր ձայնը, ներգրավվածությունն ու երազանքները կարող են ձևավորել արդար, ներառող և կայուն մի հասարակություն, որտեղ յուրաքանչյուրը զգում է իր արժեքն ու պատկանելությունը։
Օգտվե՛ք կրթության շարունակականության և որակյալ գիտելիքներ ստանալու յուրաքանչյուր հնարավորությունից՝ դառնալու ձեր ոլորտի հմուտ ու պահանջված մասնագետներ։ Համոզված եմ՝ ձեր գիտելիքով, ստեղծագործ ոգով և հաստատակամությամբ դուք կկերտեք հզոր և զարգացող հայրենիք։
Եղե՛ք համառ, նպատակասլաց և երբեք մի հանձնվեք ձեր նպատակների ճանապարհին։ Ձեր ներկան արդեն ապագայի սկիզբն է։