Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արգիշտի Մեխակյանն այցելել է Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 և Ե. Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցներ
16.05.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների հետ այսօր այցելել է Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 և Ե. Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցներ։
Տնօրենների ուղեկցությամբ մարզպետը շրջել է դպրոցներում, ծանոթացել շենքային պայմաներին, հետևել ուսումնական գործընթացի կազմակերպմանը։
Արգիշտի Մեխակյանը զրուցել է դպրոցի ղեկավար կազմի, ուսուցիչների և աշակերտների հետ՝ հետաքրքրվելով լաբորատոր գույքի նպատակային օգտագործման, դրա կարևորության և արդյունավետության մասին։
Դպրոցները ներառված են ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում։
Ե. Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցում մարզպետը հանդիպում է ունեցել դպրոցի շենքի նախագծողի հետ, որի ընթացքում քննարկվել են նախագծային աշխատանքների մի շարք խնդիրներ և դրանց հնարավոր լուծումները։
Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում առաջիկայում նախատեսվում է մեկնարկել շինարարական աշխատանքները։