Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արգիշտի Մեխակյանը շրջայց է կատարել Վաղարշապատի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 3 և Ռ. Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրո
16.05.2025
2025 թվականի մայիսի 16-ին Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել է Վաղարշապատի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 3 և Ռ. Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցներ։
Տնօրենների ուղեկցությամբ մարզպետը շրջել է դպրոցների տարածքներում, ծանոթացել շենքային պայմաններին, հետևել ուսումնական գործընթացի կազմակերպմանը։ Այցի ընթացքում արձանագրվել է, որ հատկապես Ռ. Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցն ունի հիմնանորոգման կարիք։
Շրջայցի ընթացքում Արգիշտի Մեխակյանը զրուցել է դպրոցների տնօրենների, ուսուցիչների և աշակերտների հետ։ Քննարկվել են առկա խնդիրները, որոնք գույքագրվել են՝ համապատասխան լուծումներ մշակելու նպատակով։