Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի տարբեր համայնքապետարանների 50 համայնքային ծառայողներ մասնակցում են համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացին

20.05.2025

2025 թվականի մայիսի 13-ից ՀՀ ՏԿԵ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի կողմից անցկացվում է համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթաց:
Աշխատանանքերը մարզում համակարգում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունը:
Դասընթացին մասնակցում են Արմավիրի մարզի տարբեր համայնքապետարանների 50 համայնքային ծառայողներ։ Վերապատրաստման հիմնական նպատակը համայնքային ծառայողների մասնագիտական կարողությունների կատարելագործումն է, տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև ժամանակակից կառավարման մեխանիզմների և օրենսդրական նորամուծությունների փոխանցումը։
Դասընթացների ժամանակ քննարկվող թեմաները վերաբերում են ՀՀ սահմանադրությանը, համայնքային բյուջեներին առնչվող հարցերին, համայնքային ծառայողի իրավունքներին ու պարտականություններին, իրավական ակտերի մասին ՀՀ օրենքներին, կառավարչական հմտություններին` տեղական ինքնակառավարման համակարգում:
Դասընթացների ընթացքում մասնակիցներին ներկայացվում են համայնքային կառավարման գործնական ու տեսական տարբեր ոլորտներ, քննարկվում են համայնքների առջև ծառացած արդիական խնդիրները, ինչպես նաև նրանց լուծման հնարավոր ուղիները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-20 15:10:21