Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մերձավանի միջնակարգ դպրոցի անձնակազմին ներկայացվեց նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալվինա Մկրտումյանին

21.05.2025

Մայիսի 21-ին Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը և Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը Մերձավանի միջնակարգ դպրոցի անձնակազմին ներկայացրեցին նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալվինա Մկրտումյանին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց վերջին օրերին դպրոցում արձանագրված լարվածություններին և առաջացած ներքին անհամաձայնություններին։
Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները կոչ արեցին դպրոցի ղեկավար կազմին, ուսուցչական անձնակազմին հանդես գալ ողջամիտ, կառուցողական և հանդուրժող մոտեցմամբ` միասնաբար ապահովելու ուսումնական գործընթացի բնականոն ընթացքն ու երեխաների հոգեկան հանգստությունը։
Նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալվինա Մկրտումյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ընդգծեց իր պատրաստակամությունը՝ գործակցել կոլեկտիվի բոլոր անդամների հետ բաց ու արդյունավետ աշխատանքի ձևավորման նպատակով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 15:53:18