Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի Փարաքարի և Բաղրամյանի միջնակարգ դպրոցներում տեղի ունեցավ «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը

21.05.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին Արմավիրի մարզի Փարաքարի և Բաղրամյանի միջնակարգ դպրոցներում տեղի ունեցավ «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը:
Հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտները ծանոթացան 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի հայկական կերպարվեստի առանցքային հեղինակների հայտնի ստեղծագործություններին:
Կազմակերպված թեմատիկ ցուցադրությունների, դրանց նվիրված կրթական ծրագրերի և դասախոսությունների շնորհիվ աշակերտները ճանաչեցին հայկական կերպարվեստի խոշորագույն ներկայացուցիչներին, ձեռք բերեցին կերպարվեստին վերաբերող տարրական գիտելիքներ:
Նշենք, որ ծրագիրը միտված է թանգարանային գործունեության ապակենտրոնացմանը և կրթական հաստատությունների ու թանգարանների միջև կապի ամրապնդմանը, ինչը կնպաստի առավել զարգացած ու մշակութային հասարակության ձևավորմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 15:53:18