Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը հանդիպում է ունեցել Խոյ համայնքում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ

21.05.2025

 Այսօր՝ մայիսի 21-ին, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Խոյ համայնքի Արագած բնակավայրի միջնակարգ դպրոց, որտեղ հանդիպում է ունեցել համայնքում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։
Հանդիպման նպատակն էր լսել տեղահանված բնակիչների խնդիրներն ու մտահոգությունները, ներկայացնել պետության կողմից իրականացվող ծրագրերն ու աջակցման հնարավորությունները, ինչպես նաև քննարկել նրանց ինտեգրման ընթացքը։
Հանդիպմանը ներկա էին նաև Արմավիրի փոխմարզպետ Բարսեղ Նիկողոսյանը, Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը, Հայաստանի ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ/ ՓԳՀ/UNHCR) աշխատակիցները, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։
Մարզպետ Արգիշտի Մեխակյանը կարևորել է այսպիսի հանդիպումների կազմակերպումը՝ որպես բաց և արդյունավետ հաղորդակցության միջոց, որը թույլ է տալիս տեղում ծանոթանալ խնդիրներին և գտնել արագ ու նպատակային լուծումներ։ Նա վերահաստատել է, որ մարզպետի աշխատակազմը, համայնքային իշխանությունները և միջազգային գործընկերները շարունակելու են իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների սոցիալական ներառման, կրթության, առողջապահության և կեցության հարցերում։
Հանդիպման ընթացքում տեղահանված քաղաքացիները բարձրաձայնել են մի շարք խնդիրներ՝ կապված բնակարանային ծրագրերի , աշխատանքի ընդունման, զբաղվածության հնարավորությունների և սոցիալական ապահովության մասին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 15:53:18