Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ակնաշեն, Արագած և Մյասնիկյան բնակավայրերի միջնակարգ դպրոցներում անցկացվել են հանդիպումներ՝ «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում
22.05.2025
2025 թվականի մայիսի 15-ին, 16-ին և 19-ին Արմավիրի մարզի Ակնաշեն, Արագած և Մյասնիկյան բնակավայրերի միջնակարգ դպրոցներում անցկացվել են հանդիպումներ՝ «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում։
Հանդիպումներին մասնակցել են արվեստագետներ Արմեն Քուշկյանը, Արմեն Արշալուսյանը և Սերգեյ Քեչեկը։
Դպրոցականները հնարավորություն են ունեցել մասնակցելու արվեստագետների անցկացրած վարպետության դասերին, դիտելու նրանց ներկայացումները և համերգային կատարումները։
Միջոցառումները եզրափակվել են հարցուպատասխանի հատվածով, որի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը արվեստագետներին։ Վերջիններս սիրով պատասխանել են հարցերին՝ կիսվելով իրենց ստեղծագործական փորձով և մասնագիտական ուղու առանձնահատկություններով։