Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարության այսօրվա նիստով ՀՀ պետական բյուջեից Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 101.3 մլն ՀՀ դրամ

22.05.2025

Կառավարության այսօրվա նիստով ՀՀ պետական բյուջեից Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 101.3 մլն ՀՀ դրամ՝ մարզի մի շարք բնակավայրերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար։
Այդ թվում` ըստ ուղղությունների`

  • Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Սևան փողոցի տուֆով սալարկման շինարարական աշխատանքներ՝ 10 340.0 հազար դրամ,
  • Խոյ համայնքի Ամբերդ բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծերի վերակառուցում՝ 27 179.3 հազար դրամ,
  • Արաքս համայնքի Գայ և Ապագա գյուղերի փողոցների արտաքին լուսավորության անցկացում՝ 7 211․9 հազար դրամ,
  • Արմավիր համայնքի Արաքս գյուղի խմելու ջրամատակարարման ցանցերի վերակառուցում՝ 21 413.3 հազար դրամ,
  • Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Օրջոնիկիձե 4 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում՝ 7 384.4 հազար դրամ,
  • Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի Երկաթուղայիններ, Տերյան փողոցների D159 մմ տրամաչափի երկաթյա խողովակներով և Թումանյան փողոցի D219մմ տրամաչափի երկաթյա խողովակներով ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներ՝ 13 613.5 հազար դրամ,
  • Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի 1-ին թաղամաս թիվ 3Բ հարթ տանիքի և 1-ին թաղամաս 4բ2 շենքի միայն վերելակի հորանի տանիքի վերանորոգում, Մեծամոր բնակավայրի 1-ին թաղամաս թիվ 2Բ1 շենքի հարթ տանիքի վերանորոգում, Մեծամոր բնակավայրի 1-թաղամաս թիվ 8Բ1 շենքի հարթ տանիքի վերանորոգում, Մեծամոր բնակավայրի 2-րդ թաղամաս թիվ 2Բ շենքի հարթ տանիքի վերանորոգում՝ 14 207.9 հազար դրամ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 15:53:18