Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մայիսի 23-ին Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում տեղի ունեցան «Վերջին դասի» ավանդական միջոցառումները
23.05.2025
Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում տեղի ունեցող «Վերջին դասի» ավանդական միջոցառումների շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը, Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն այցելել են մարզի տարբեր դպրոցներ և մասնակցել միջոցառումներին:
Տոնական օրվա մեկնարկը տրվել է Մերձավանի, այնուհետև Թաիրովի միջնակարգ դպրոցներում։
Միջոցառումներին ներկա էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները և այլ հյուրեր։
Մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը մարզպետ Արգիշտի Մեխակյանի անունից ողջունել է ներկաներին` շնորհավորելով հիշարժան օրվա առթիվ։
Աշակերտները ցերեկույթի ընթացքում հանդես են եկել երգ ու պարով, երախտագիտության խոսքեր են ուղղել իրենց կրթօջախին, ուսուցիչներին։
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը ևս շնորհավորել է շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին` իր խոսքում նշելով, որ ուսումնառության ընթացքում ստացած հարուստ գիտելիքները ճիշտ օգտագործեն կյանքում` դառնալով մեր հայրենիքի հենասյունը` ապահովելով վաղվա կայունությունն ու զարգացումը: