Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիսի 23-ին Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում տեղի ունեցան «Վերջին դասի» ավանդական միջոցառումները

23.05.2025

Մայիսի 23-ին Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում տեղի ունեցան «Վերջին դասի» ավանդական միջոցառումները։
Այդ կապակցությամբ՝ 12-րդ դասարանցիներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին շնորհավորելու նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների հետ այսօր Ծիածանի միջնակարգ դպրոց էր այցելել Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը։
Միջոցառմանը ներկա էին նաև Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, ավագանու անդամները և այլ հյուրեր։
Շրջանավարտները հանդես եկան գրական-երաժշտական կատարումներով, հնչեցրեցին երախտագիտության ու հրաժեշտի խոսքեր՝ ուղղված հարազատ կրթօջախին, ուսուցիչներին և դասընկերներին:
Մարզպետ Արգիշտի Մեխակյանն իր խոսքում ողջունեց և շնորհավորեց ներկաներին և հատկապես բոլոր շրջանավարտներին` մաղթելով հաջողություններով լի և արգասաբեր ճանապարհ։
Նա նաև բարձր գնահատեց ուսուցիչների ներդրումը շրջանավարտների կյանքում ունեցած ավանդի, նրանց կրթելու և դաստիարակելու գործում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-11 15:57:52