Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը
26.05.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են վերջին շրջանում իրենց ոլորտներում իրականացված աշխատանքները։
Օրակարգով քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման ընթացքը, սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքի, ինչպես նաև մարզի դպրոցներում մարզպետի և ոլորտային պատասխանատուների կատարած այցերի ու մշտադիտարկումների արդյունքները։ Ներկայացվել են արձանագրված խնդիրներն ու առաջարկությունները։
Բարձրացված հարցերի վերաբերյալ մարզպետը ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ՝ խնդիրների լուծման ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։