Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հետևել է Վանանդ բնակավայրում կառուցվող կրթահամալիրի շինարարական աշխատանքների ընթացքին

26.05.2025

Համայնքային այցերի շրջանակում մարզպետ Արգիշտի Մեխակյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Վանանդ բնակավայր՝ ծանոթանալու կառուցվող կրթահամալիրի շինարարական աշխատանքների ընթացքին։

432 սանի համար նախատեսված կրթահամալիրի կառուցման արժեքը կազմում է մոտ 2 մլրդ 740 մլն ՀՀ դրամ։ Պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։

Մարզի ղեկավարը շրջել է շինհրապարակում, զրուցել շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ, քննարկել է նախագծային լուծումները՝ կարևորելով պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը և սահմանված ժամկետների պահպանումը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 15:53:18