Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն Արմավիրի մարզային քննչական վարչությունում մասնակցել է քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի կողմից անցկացված խորհրդակցությանը
26.05.2025
Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցության արդյունքներով հանձնարարել է ուսումնասիրել դատական ակտերի արդարացման հիմքերը, վեր հանել այն դեպքերը, երբ դատական ակտերի արդացման հիմքում դրվել են օրենքի էական կամ կոպիտ խախտման հիմքով ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության հանգամանքը և նախաձեռնել կարգապահական ներգործության միջոցներ:
Արթուր Պողոսյանը հանձնարարել է ակտիվացնել տևական ժամանակ քննվող քրեական վարույթների նախաքննությունը՝ ըստ անհրաժեշտության կիրառելով ներգործության գործուն միջոցներ: Հատկապես ուշադրության կենտրոնում պահել այն քրեական վարույթները, որոնցով առկա է պետությանը պատճառված վնաս և ձեռնարկել քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված միջոցներ՝ պատճառված վնասը վերականգնելու կամ վնասի վերականգնման նպատակով գույքի արգելադրման ուղղությամբ:
Մանրամասները՝ ➡️ https://www.investigative.am/news/36362