Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արգիշտի Մեխակյանն այցելել է Տալվորիկ գյուղում հիմնված դեղձի և նեկտարինի ինտենսիվ այգիներ

26.05.2025

Մայիսի 26-ին Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Տալվորիկ գյուղում հիմնված դեղձի և նեկտարինի ինտենսիվ այգիներ։
Այգիները հիմնվել են «ՖԵՄԻԼԻ ԳԱՐԴԵՆ» ՍՊԸ-ի կողմից։ Ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 182.74 հա։ Ընկերությունն արդեն իրականացրել է անհրաժեշտ ներդրումներ՝ այգիների հիմնման և դրանց սպասարկման համար պահանջվող ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ։ Առաջիկայում նախատեսվում է նաև գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում՝ աշխատանքների արդյունավետությունն ավելացնելու նպատակով։
«ՖԵՄԻԼԻ ԳԱՐԴԵՆ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2022 թվականին և ներկայում ունի 12 աշխատակից։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 2028 թվականն աշխատատեղերի թիվը ավելացնել մինչև 25։
Արգիշտի Մեխակյանը շրջել է այգիներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և քննարկել մի շարք հարցեր՝ մասնավորապես՝ այգու մշակման և ընթացիկ սպասարկման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 12:40:05