Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մարզային փուլը

27.05.2025

43 դպրոցների աշակերտական թիմերի մասնակցությամբ կայացել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մարզային փուլը։
Առաջնությունն անցկացվել է 2 տարիքային խմբերում՝ 7-9-րդ դասարաններ և 10-12-րդ դասարաններ։
Մրցաշարի մարզային փուլի կազմակերպումն իրականացրել է Արմավիրի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունը։
Մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝

  • 7-9-րդ դասարաններ՝

1․ Մյասնիկյանի միջնակարգ դպրոց
2․ Գեղակերտի միջնակարգ դպրոց
3․ Հովտամեջի միջնակարգ դպրոց։

  • 10-12-րդ դասարաններ՝

1․ Լուկաշինի միջնակարգ դպրոց
2․ Քարակերտի թիվ 2միջնակարգ դպրոց
3․ Տարոնիկի միջնակարգ դպրոց։

Հաղթող թիմերին հավաստագրերը հանձնել է ԿԳՄՍ Նախարարի խորհրդական Արման Անտոնյանը։
Մյասնիկյանի Արայի անվան և Լուկաշինի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցները մարզը կներկայացնեն առաջնության հանրապետական փուլում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 11:09:19