Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը ներկա է գտնվել Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N12 հիմնական դպրոցի նախակրթարանի բացման հանդիսավոր արարողությանը
27.05.2025
Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը ներկա է գտնվել Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N12 հիմնական դպրոցի նախակրթարանի բացման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, դպրոցի աշխատակիցները, ծնողները և նախակրթարանի փոքրիկ սաները։
Դպրոցի տնօրեն Ալիսա Բաբայանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է նորաբաց խաղահրապարակի տարածքում, ծանոթացել նախակրթարանի պայմաններին և իրականացված աշխատանքներին։
Իր ողջույնի խոսքում Արգիշտի Մեխակյանը շնորհավորել է ներկաներին՝ ընդգծելով նախակրթարանի կարևորությունը, շնորհակալություն հայտնել դպրոցի ղեկավարությանը՝ նվիրվածության և զգալի աշխատանքի համար։
Նշենք, որ ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի համաֆինանսավորմամբ, նախատեսված է 25 սանի համար։
Նորաբաց նախակրթարանում սաները հնարավորություն կունենան զարգացնել իրենց հմտությունները, ձեռք բերել գիտելիքներ և լիարժեք նախապատրաստվել դպրոցական կյանքին։