Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

28.05.2025

Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի՝ Մայիսի 28-ի առթիվ:

Այս օրը մեր պատմության նշանավոր ու փառապանծ էջերից է` հայ ժողովրդի անկախության և պետականության վերականգնման խորհրդանիշը։

1918 թվականի մայիսի 28-ին, Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերում տարած փայլուն հաղթանակներից հետո, հայ ժողովուրդը վերագտավ իր ինքնիշխանությունը և հռչակեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։

Այս հաղթանակներով հայ ժողովրդը վերահաստատեց ազատ ապրելու իր իրավունքի, արժանապատվության և միասնականության պատմական արդարությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Թող Մայիսի 28-ի ոգին շարունակի ոգեշնչել մեր նոր սերունդներին՝ ստեղծագործելու, զարգանալու, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում նոր նվաճումների հասնելու ճանապարհին։

Այսօր, առավել քան երբևէ, մեր միասնությամբ, հավատով և անկոտրում կամքով պիտի հաղթահարենք մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները և հաստատուն քայլերով կերտենք մեր հայրենիքի հզոր ու լուսավոր ապագան, հոգատարությամբ և անսահման նվիրումով շենացնենք մեր անկախ Հանրապետությունը։

Շնորհավոր տոնդ, Հայաստան։

Կեցցե՛ հայ ժողովուրդը.

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 11:09:19