Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիմնանորոգվում են Տ-3-14/Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր (Տ-3-16) ավտոճանապարհի 3 հատվածները

30.05.2025

Հիմնանորոգվում են Տ-3-14/Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր (Տ-3-16) ավտոճանապարհի 3 հատվածները՝ մոտ 4.1կմ ընդհանուր երկարությամբ (կմ0+000-կմ1+300, կմ3+000-կմ4+200 և կմ4+700-կմ6+200)։
Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Մրգաշատ, Ալաշկերտ, Արմավիր գյուղերով։ Կապալառու կազմակերպության կողմից տարբեր տեղամասերում իրականացվում են տարբեր բնույթի շինարարական աշխատանքներ։ Ասֆալտբետոնե ծածկը տեղադրված է։ Հիմնական աշխատանքները տարվում են Մրգաշատի կամրջի վրա։ Կամուրջը մինչ նորոգումը վթարային էր։ Ամրացվում են կամրջի հենասյուները, կատարվում են բետոնացման աշխատանքներ, որից հետո կնորոգվի նաև կամրջի երթևեկելի մասը։ Ճանապարհի մյուս հատվածներում կատարվում է մայթերի սալարկում և այլն։
Ֆիանսավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեից։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 15:50:21