Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
30.05.2025
Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում փոխմարզպետ Բարսեղ Նիկողոսյանը ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ ընդունելություն է անցկացրել մարզի տարբեր համայնքներից նախապես գրանցված քաղաքացիների համար։
Քաղաքացիները դիմում էին աշխատանքի ապահովման, բնակարանային, քաղաքաշինական և այլ բնույթի հարցերով։
Քննարկումների ընթացքում փոխմարզպետը հանձնարարել է ոլորտային պատասխանատուներին յուրաքանչյուր դիմում մանրամասն ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով ընթացք տալ: