Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

01.06.2025

Սիրելի՛ երեխաներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ աշխարհի ամենաջերմ, գունեղ ու լուսավոր տոներից մեկի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Թերևս այս տոնը մեր տոնացույցի ամենաուրախ և սպասված օրերից է, որն իր խորությամբ և իմաստով զարդարում է օրվա խորհուրդը։
Սիրելի՛ ծնողներ, մեր երեխաների անհոգ ներկան և առավել ևս՝ անվտանգ ու երջանիկ ապագան կերտելն առանցքային առաքելություն է մեզ համար։ Նրանք են մեր երկրի վաղվա օրը, և այդ օրը սկսվում է հենց այսօր՝ լիարժեք կրթությամբ, ապահով միջավայրում, ազգային արժեքների նկատմամբ սիրով ու հարգանքով։
Սիրելի՛ փոքրիկներ, ցանկանում եմ ձեզ անհոգ մանկություն, խաղաղություն, սեր ու հոգատարություն։ Թող ձեր աչքերը երբեք չկորցնեն պայծառ փայլը, ձեր ժպիտները՝ անսահման ուրախությունը, և թող ձեր մանկական սրտերը սեր ու բարություն սփռեն՝ դարձնելով աշխարհը ավելի լուսավոր ու հանդուրժող։
Շնորհավոր Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-05 17:33:39