Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արգիշտի Մեխակյանը հունիսի 2-ին Գորիսում ներկա է գտնվել Հայաստան–Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին

02.06.2025

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը հունիսի 2-ին Գորիսում ներկա է գտնվել Հայաստան–Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին, որը մեկնարկել է «Ինչպի՞սին է ապակենտրոնացված համագործակցության դերը Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական հարաբերություններում» խորագրով լիագումար նիստով։
Համաժողովը միավորել էր Հայաստանի և Ֆրանսիայի տարբեր համայնքների ներկայացուցիչների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով խորացնել երկկողմ գործընկերությունը և քննարկել ապակենտրոնացված համագործակցության ընթացիկ ձեռքբերումներն ու հեռանկարները։
Նույն օրը՝ հանդիսավոր արարողությամբ, Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանների, ինչպես նաև բարձրաստիճան բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ, Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-05 17:33:39