Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ջմիածին քաղաքում շարունակում է գործել մաթեմատիկայի օլիմպիական խմբակը

06.06.2025

Էջմիածին քաղաքում շարունակում է գործել մաթեմատիկայի օլիմպիական խմբակը, որն ապացուցում է՝ որակյալ կրթությունը կարող է սկսվել ներշնչանքից և վերածվել իրական հաջողությունների։

Ավելի քան 40 աշակերտ՝ Էջմիածնի և հարակից բնակավայրերի 17 դպրոցներից, շաբաթը երկու անգամ հավաքվում են ոչ թե դասական դասասենյակներում՝ գնահատական ստանալու համար, այլ մեկ հարկի տակ՝ մտածելու, բացահայտելու և լուծելու։ Այստեղ մաթեմատիկան պարզապես առարկա չէ, այլ տրամաբանական մարտահրավեր, որը զարգացնում է մտածողությունը, վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և հաղթանակի կամքը։

Դասընթացներն ամբողջությամբ անվճար են, իսկ ուսուցիչները՝ ոչ միայն ոլորտի լավագույն մասնագետներ, այլև մարդկանց ապագայով ապրող երազողներ, ովքեր իրենց ժամանակն ու ռեսուրսներն են նվիրում այս կրթական նախաձեռնությանը։

Խմբակի հիմքում կանգնած են երեք ընկերներ՝ Վիտալի Մանգասարյանը, Միհրան Մինասյանը և Արթուր Հարությունյանը, ովքեր ոչ միայն գաղափարի հեղինակներն են, այլ նաև դրա ամենօրյա խթանիչ ուժը։ Նրանք համոզված են՝ հզոր ապագան կառուցվում է այսօր, իսկ դրա հիմքը մաթեմատիկան է։

Խմբակի մի քանի սաներ արդեն իսկ մասնակցել են հանրապետական մրցույթների՝ գրանցելով հաջողություններ։ Բայց սա դեռ սկիզբն է։ Թիմը ոգևորված է և լի նոր նպատակներով՝ ակտիվ պատրաստվելով մաթեմատիկայի առարկայական օլիմպիադաների նոր շրջանին։

Իսկ ապագայի պլաններն իսկապես հավակնոտ են. ֆինանսական աջակցություն ապահովելու դեպքում նախաձեռնությունը կծավալվի՝ ներառելով այլ առարկաներ և կրթական ուղղություններ՝ Էջմիածնից դուրս՝ ամբողջ մարզում:
Այս խմբակը պարզապես կրթական ծրագիր չէ։ Այն երազանքների գործարան է, որտեղ մաթեմատիկան դառնում է ուժ՝ մտածող, ստեղծող և հաղթող սերունդ կերտելու համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-06 17:16:34