Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՈՒՆԻՍԻ 14-Ը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
06.06.2025
Սիրելի՛ համաքաղաքացիներ,
2025 թվականի հունիսի 14-ին ողջ աշխարհում նշվելու է Արյունատվության միջազգային օրը։ Այդ օրը հնարավորություն ունեք դառնալու արյան դոնոր՝ մասնակցելով արյունատվության միջոցառմանը, որը կկազմակերպվի Արմավիրի բժշկական կենտրոնում։
Վայրը՝ ք. Արմավիր, Շահումյան փ. 3
Ամսաթիվը՝ 2025 թ. հունիսի14
Ժամը՝ սկսած 10:00-ից
Մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչև երեք մարդու կյանք:
Սա ամենամեծ մարդասիրական նվերն է, որ կարող ենք տալ։
Հրավերում ենք ձեզ միանալ այս մարդասիրական շարժմանը։ Ձեր փոքրիկ քայլը կարող է նոր կյանքի հույս և հնարավորություն դառնալ մեկ ուրիշի համար։
Միացե՛ք մեզ՝ արյուն նվիրելու և կյանք պարգևելու այս կարևոր գործում։


